Գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ. Տիգրան Աբրահամյանը՝ այսօրվա ձերբակալությունների մասին


Գործ ունենք քաղաքական հաշվեհարդարի հետ. Տիգրան Աբրահամյանը՝ այսօրվա ձերբակալությունների մասին
Օգոստոս 25 23:09 2026

Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ 

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը դատարանի բակում լրագրողների հետ զրոույցում նշեց.

«Գործ ունենք քաղաքական հետապնդման, ավելին՝ քաղաքական հաշվեհարդարի հետ։ Մեր խմբակցությունը հայտնել է իր դիրքորոշումը։ Երեկ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ հաջորդեց առավոտյան տեղի ունեցածը, ակնհայտ դարձավ, որ  սա քաղաքական հետապնդում է։ Իշխանությունը իրենց ոչ հաճելի արձագանքի հանդիպելիս մշտապես դիմում է նման քայլերի։

Իշխանության այս ձեռագիրը խոսում է նրանց թուլության մասին։ Իշխանությունները  դիմում են իրավապահ համակարգին այն դեպքերում, երբ  հասկանում են, որ քաղաքական  տիրույթում ընդդիմության հետ չեն կարող մրցակցել, ինչի վառ ապացույցը նաև տեսնում ենք հիմա»։ 

Անդրադառնալով այսօր ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարմանը, պատագամավորն ընդգծեց՝ իրենց գնահատականը տվել են թե՛  քվեարկությամբ, թե՛ խմբակցության անունից Սամվել Կարապետյանի ելույթով։