Մենք մեր երկրում կբերենք փոփոխություն ու կշնորհավորենք մեր հաջորդ վարչապետին, լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե Նարեկ Կարապետյանը, երբ շնորհավորել է Սամվել Կարապետյանի տարեդարձը, գրել է «հոպար ջան», ոչ թե «վարչապետ»։
Փաշինյանն էլ, Կարապետյանի խոսքով, ասել է՝ «արեք»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այս պահին քննարկում է հրավիրել, թե ինչպես են քվեարկելու կառավարության ծրագրին։










