Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը գործարկում է Հայաստանում քաղաքական հետապնդվողների ռեգիստր: Այսուհետ ռեգիստրում ընդգրկվելու են բոլոր այն անձինք, ում գործերն ուսումնասիրելով ՔԻՀԿ-ը եզրակացրել է, որ հետապնդումը կրում է քաղաքական բնույթ։
Ինչու՞ ենք ստեղծել քաղաքական հետապնդումների ռեգիստրը
Ռեգիստրը քաղաքացիական վերահսկողության գործիք է. այն թույլ է տալիս հասարակությանը, լրագրողներին ու միջազգային կառույցներին տեսնել ամբողջական պատկերը և պահանջել հաշվետվողականություն այն դեպքերում, երբ իրավական համակարգն օգտագործվում է քաղաքական նպատակներով։
«Այսօր Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը ներկայացնում է երկու գործիք.
● Հետապնդման քաղաքական դրդապատճառի վերհանման մեթոդաբանություն, որն օգնում է հստակ չափանիշներով որոշել, թե ե՞րբ է հետապնդումը կրում քաղաքական բնույթ https://acpr.center/hy/persecutions/methodology/
● Ռեգիստր — Հայաստանում քաղաքական հետապնդման ենթարկվողների փաստագրված ցանկ
https://acpr.center/hy/persecutions/
Կարևոր է նշել, որ այս ցանկը դեռևս ավարտուն չէ, իսկ գործիքը կարող է ենթարկվել փոփոխությունների։ Այս պահին դրանում ներառված են բացառապես այն անձինք, ում գործերն արդեն իսկ ուսումնասիրվել ու ներկայացվել են ՔԻՀԿ-ի նախորդ հրապարակումներում:
Հիշեցում. ՔԻՀԿ-ի գործունեությունը ֆինանսավորվում է բացառապես անհատական նվիրվատվությունների միջոցով, որոնք ունեն հստակ չափանիշներ։ Դրանց կարող եք ծանոթանալ այստեղ։
ՔԻՀԿ-ն շարունակում է ուսումնասիրել այլ հետապնդումները՝ ներառյալ 2026թ ընտրությունների, ՀԱՍԵ դեմ շարունակվող արշավի համատեքստերում»,- հայտնում են Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնից։










