Պարտքերը մեծանում են, իրենք ֆեստիվալներ ու «վարչաբենդ» են կազմակերպում, իբր տուրիզմ են զարգացնում. Հայկ Ֆարմանյան


Պարտքերը մեծանում են, իրենք ֆեստիվալներ ու «վարչաբենդ» են կազմակերպում, իբր տուրիզմ են զարգացնում. Հայկ Ֆարմանյան
Օգոստոս 20 18:29 2026

Պարտքերը մեծանում են, իրենք ֆեստիվալներ ու «վարչաբենդ» են կազմակերպում, իբր տուրիզմ են զարգացնում: Այս մասին ԱԺ-ում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը:

 

 

«Մեր հանրությունը պետք է տեղեկացված լինի, թե բյուջեի միջոցները որ ուղղությամբ են ծախսվում և ինչու ենք մենք օր-օրի ավելացնում պետական պարտքը, արդյո՞ք այդ պետական պարտքի հաշվին կատարվող ծախսերի արդյունքում մենք ունենալու ենք տնտեսական աճ, թե ոչ: Երբ մեր հայրենակիցները լսում են, որ ավելացել է պետական պարտքը, ունենք 15 միլիարդ դոլարի պետական պարտք, վստահ եմ, որ նրանցից շատերի մոտ հարց է առաջանում՝ մեզ ի՞նչ դրանից:

 

Մենք դեռ մանրամասն պետք է ուսումնասիրենք, բայց ինձ օրինակ անհանգստացնում է պետական պարտքի թանկացումը: Երբ պետությունն ունի հսկայական պարտք, ճեղքվածք և տեսնում ենք, որ ինչ-որ ֆեստիվալներ են կազմակերպում, վարչաբենդ են կազմակերպում, Սնուպ Դոգ են ուզում բերել Հայաստան, հիմնավորում են՝ ասելով, որ տուրիզմն է զարգանալու, կարծում եմ, ավելորդություններ է:  Մեր երկիրը գտնվում է այնպիսի վիճակում, որ թող ծայրահեղություն չհնչի, բայց ունի հակաճգնաժամային կառավարման կարիք: Բազմաթիվ անարդյունավետ ծախսեր կան, որոնք ցավոք սրտի մեկ տողով հնարավոր չի  լինի բնութագրել.,- նշել է Ֆարմանյանը: