ՀՀ–ում թզի և դեղձի մթերման համար 425 մլն դրամ փոխհատուցում կտրամադրվի


ՀՀ–ում թզի և դեղձի մթերման համար 425 մլն դրամ փոխհատուցում կտրամադրվի
Օգոստոս 20 11:38 2026

Այս տարվա օգոստոսի 18–ից մինչև սեպտեմբերի 1–ը շուրջ 425 մլն դրամ փոխհատուցում կտրամադրվի շուրջ 400 տոննա թզի և 3000 տոննա դեղձի մթերումների համար։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ կերպ`

-վերամշակման նպատակով Սյունիքի մարզից մինչև 400 տոննա քանակությամբ մթերվող թզի յուրաքանչյուր 1 կգ համար` 125 դրամ,
-վերամշակման նպատակով ՀՀ տարածքից մթերվող դեղձի յուրաքանչյուր 1 կգ համար` 125 դրամ։

Կառավարությունը կանխատեսել է, որ այս տարի թզի և դեղձի առատ բերք է լինելու, որի արդյունքում իրացման խնդիր է առաջանալու։ Բացի այդ, արտահանման երկար լոգիստիկ երթուղիները, ինչպես նաև ԵՄ շուկաներում թուրքական, ուզբեկական և տաջիկական չոր մրգերի` շուրջ 2 դոլար ցածր արժեքով վաճառքը ստիպել են ՀՀ կառավարությանը այս մրգերի մթերումն իրականացնել Հայաստանիտարածքում։

Որոշման մեջ նշված է նաև, որ պետական փոխհատուցում է տրամադրվում, քանի որ չրերի, մուրաբաների, ջեմերի, հյութերի և դեղձի խյուսի արտադրության համար առկա է թզի և դեղձի որոշակի պահանջարկ, սակայն բարձր գնով պայմանավորված` վերամշակման նպատակով մթերվող բերքի քանակները փոքր են։