Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Աբրահամյան


Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Աբրահամյան
Օգոստոս 18 10:58 2026

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Սփյուռքի, սփյուռքի կազմակերպությունների և ազգային գործիչների դեմ իշխանական հարձակումները տարբեր նպատակներ են հետապնդում:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում, գործող ռեժիմը թիրախավորում է այն գործիչներին ու կառույցներին, որոնք համազգային խնդիրներով են զբաղվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, Արցախի խնդրից մինչև Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանություն:

Ոչ պակաս ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ գործող ռեժիմը միաժամանակ փորձում է գոհացնել Բաքվին և Անկարային՝ մշտական ճնշումների ենթարկելով այն անհատներին և կազմակերպություններին, որոնք իրենց հայանպաստ գործունեությամբ մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների զայրույթն են առաջացրել:

Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումները, ապօրինությունները, բռնությունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում»: