Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ որդին զորացրվել է։
«Մեր ավագ որդին՝ Լևոնը, պատվով ծառայեց և վերադարձավ տուն:
Թող բոլոր զինվորները առողջ և ապահով վերադառնան իրենց ընտանիքներ` ծառայության ընթացքում ձեռք բերելով կյանքի փորձ, տոկունություն և մտերիմ ընկերներ. մենք անելու ենք ամեն ինչ, որ հենց էդպես էլ լինի:
Շնորհակալ եմ բոլորիցդ՝ այս ընթացքում օրհնանքի և քաջալերանքի խոսքերի համար։
ՀԳ` Ես տղայիս դիմավորեցի մեր Միջուկային բժշկության ազգային կենտրոնում. աշխատող մամաները կհասկանան»,-գրել է նախարարը։










