Գործող իշխանության խնդիրը նեղ շրջապատին անգործ չթողնելն է. Տիգրան Աբրահամյան


Գործող իշխանության խնդիրը նեղ շրջապատին անգործ չթողնելն է. Տիգրան Աբրահամյան
Օգոստոս 17 22:29 2026

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Նախկին ոստիկանապետ Ա. Հովհաննիսյանին Ռազմական ոստիկանության պետ նշանակելու որոշումը պարզորոշ կերպով ցույց է տալիս, որ գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների, այդ թվում՝ մահվան ելքով միջադեպերի կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը:

Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ ՌՈ համակարգում որևէ կոմպետենտ, բանիմաց, փորձառու կադր չկար, և դրա պատճառով է ընտրությունը կատարվել ոստիկանական կադրային ռեզերվից:

Հիշեցնեմ, որ մեկ այլ նախկին ոստիկանապետ էլ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում է:

Մի խոսքով, իշխանության պատկերացումները զինված ուժերում բարեփոխումների հարցում լրիվ պարզ է` և´ ելքի, և´ շարունակական տապալումների առումով»: