Երգչուհի Լոբոդան լուսանկար է հրապարակել Ալեն Սիմոնյանի ու նրա հարսնացուի՝ Անելյա Գուբրյանի հետ։ Նա նրանց հետ Հայաստանում այցելել է մի շարք պատմամշակութային վայրեր՝ Գառնի, «Քարերի սիմֆոնիա» և այլն։
«Անմոռանալի էր շատլ Երևա՛ն, շնորհակալություն։
Չեմ ուզում հեռանալ։ Այնքան համեղ ու այնքան գեղեցիկ, պատմական վայրեր կան։ Շատ բան հասցրի տեսնել։
Մի քիչ էլ հայերեն սովորեցի, երգ ձայնագրեցի։
Հուսով եմ՝ չեմ փչացրել։
Սիրում եմ Երևանն ու հայերին՝ ինչ խոսք»։
Հավելենք, որ երգչուհին օգոստոսի 15-ին համերգ էր ունեցել Երևանում:










