Պետք է արագ անցնենք ավելի բովանդակային հարցերի. հնարավոր է՝ շաբաթ օրն էլ նիստ գումարենք. Արթուր Հովհաննիսյան


Պետք է արագ անցնենք ավելի բովանդակային հարցերի. հնարավոր է՝ շաբաթ օրն էլ նիստ գումարենք. Արթուր Հովհաննիսյան
Օգոստոս 17 12:21 2026

Պայմանավորվում ենք ընդդիմադիրների հետ, որպեսզի արագ ձևավորենք Ազգային ժողովը, որովհետև արդեն պետք է անցնենք բուն աշխատանքային ռեժիմին, նաև Կառավարության ծրագիր և կառուցվածք պետք է քննարկենք, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը։

«Մարդիկ ակնկալում են ավելի բովանդակային հարցեր։ Ամսի 2-ին սկսել ենք նիստերը, տեսնում եք՝ ինչ երկար են տևում, պետք է արագ անցնենք ավելի բովանդակային հարցերի»,-նշեց նա։

Հավելեց՝ հնարավոր է շաբաթ օրը ևս նիստ գումարվի, որովհետև կիրակի օրն արդեն եղել է նիստ. նախադեպ կա։