ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ


ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ
Օգոստոս 17 10:25 2026

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի ու կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ասատուր Համլետի Սահակյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

 

Երևան քաղաքում գտնվող 2 անշարժ գույք.

 

4 տրանսպորտային միջոց.

 

4 իրավաբանական անձանցում մասնակցություն.

 

183 միլիոն 561 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

 

10 միլիոն 566 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։