Որքա՞ն կվճարի Ռոնալդուն Ռոդրիգեսին ամուսնալուծության դեպքում


Որքա՞ն կվճարի Ռոնալդուն Ռոդրիգեսին ամուսնալուծության դեպքում
Օգոստոս 16 00:04 2026

Պորտուգալիայի հավաքականի և Ալ-Նասրի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն նախամուսնական պայմանագիր է կնքել կնոջ՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ, ըստ որի՝ ամուսնալուծության դեպքում ֆուտբոլիստը ցմահ կվճարի ամսական 100 հազար եվրո։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին այտնում է Marca-ն։

Ամուսնալուծությունից հետո Ռոդրիգեսը կստանա նաև Մադրիդում գտնվող առանձնատան իրավունքներ։

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին։ Նախկինում մարզիկը հայտարարել էր, որ հարսանիքը կկայանա 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո և փակ արարողությամբ, քանի որ Ռոդրիգեսը մեծ տոնակատարությունների սիրահար չէ։