«Chevrolet Volt»-ը գլորվելով հայտնվել է Արփա գետի ափին. վիրավոր կա


«Chevrolet Volt»-ը գլորվելով հայտնվել է Արփա գետի ափին. վիրավոր կա
Օգոստոս 15 12:00 2026

Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117-րդ կմ հատվածում՝ «Լճակ» ռեստորանային համալիրի մոտ, Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Սրապիոն Պ.-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել Արփա գետի ափին։

        

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

 

Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, վիրավոր վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։