Այն հայտարարությանը, թե ՀԷՑ-ի ինֆրաստրուկտուրան շատ հին է, դրա համար են վթարներ տեղի ունենում, ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանն արձագանքեց,որ իրենց ժամանակ էլ էր հին։
«Մի տարի և ավելի ՀԷՑ-ի կառավարչին ասում եմ՝ արի Հ1-ով բանավիճենք, հասկանանք՝ էդ որ, այսպես ասած, Ղազինյան Դավիթը թալանել է, էդ ո՞րն է թալանել, ի՞նչն է թալանել, արձագանք չկա»,- ԱԺ-ում ասաց Ղազաինյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավորին շարունակեց․ «Եթե ես տեսնեի, որ այսօրվա անջատումների ժամանակ դուք նույնպես ակտիվ եք, դուք նույնպես ասում եք՝ լավ, էս ի՞նչ վիճակ է, հավատացած եղեք, ես մասնագիտական խորհրդատվություն կտայի ձեզ, ձեր մասնագիտությունով կխնդրեի, դուք ինձ խորհրդատվություն տայիք։Նորից եմ կրկնում՝ առանց որևէ քաղաքական համագործակցության։
Ինչ վերաբերվում է ՀԷՑ-ի տեխնիկական վիճակին, ապա Ղազինյանն արձագանքեց․
«Ամբողջ Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգն արդիականացնելու համար անհրաժեշտ է մոտավորապես 10 միլիարդ դոլար։ՀԷՑ-ում ներդրվել է 700 միլիոն դոլար։ Ամեն ինչ շատ պարզ է։ Հիմա ոնց որ ձեր տունը վերանորոգեք, ձեզ վերանորոգողն ասի՝ պիտի 20 000 դոլար տաս, էս տունը վերանորոգեմ, 5000-ը տաս, գնաս ասես ինչի չես պրծել,ինչի չեմ ապրում ես տանը»։










