Ես նմա՞ն եմ մարդու, ով կարող ա գրած հարցեր հնչեցնի՞․Միքայել Խաչատրյանը՝ Ռոմանոս Պետրոսյանի sms-ի մասին


Ես նմա՞ն եմ մարդու, ով կարող ա գրած հարցեր հնչեցնի՞․Միքայել Խաչատրյանը՝ Ռոմանոս Պետրոսյանի sms-ի մասին
Օգոստոս 14 23:38 2026

ԱԺ-ում լրագրողների աչքից չէր  վրիպել այն, որ Դավիթ Ղազինյանին հարց ուղղելիս՝ Միքայել Խաչատրյանը հաղորդագրություններ էր գրում ու ստանում Ռոմանոս Պետրոսյանից։

Նիստի ավարտից հետո լրագրողները Խարատրյանից հետարարվեցին, թե արդյո՞ք Ռոմանոս Պետրոսյանն էր նրան sms-ով հարցեր հուշում՝ Դավիթ Ղազինյանին տալու համար։

  «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ոչ մի պատգամավորի, ոչ մի պաշտոնյա  չի լինում, որ ասի՝ ինչ հարց տա, առավել ևս՝ գրված տեսքով, բայց լինում է, որ մենք՝ պատգամավորներս, կառավարության անդամների, և այս պահին՝ կոնկրետ ՀԷՑ-ի կառավարիչի հետ, ճշտումներ էինք իրականացնում, որն այս պահին ավելի լավ կարող է տիրապետել Ռոմանոս Պետրոսյանը։

Ինձ հարց չեն ուղարկելու, ճշտում եմ արել։  Ո՞նց եք կարծում՝ ես նման եմ մարդու, ով կարողա գրած հարցեր հնչեցնի՞»,- պատասխանեց նա։