Դատարանը բեկանել է ռուսաստանաբնակ Հովհաննես Սահակյանի ձերբակալման որոշումը


Դատարանը բեկանել է ռուսաստանաբնակ Հովհաննես Սահակյանի ձերբակալման որոշումը
Օգոստոս 14 19:38 2026

Հանրային լայն հնչեղություն ստացած ռուսաստաբնակ մեր հայրենակցի ձերբակալման որոշումը ոչ միայն բեկանվել է, այլ նաև Վերաքննիչ դատարանը վերահաստատել է, որ ձերբակալելիս առհասարակ բացակայել է հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Կարինե Մարգարյանը։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերահաստատել է փաստաբան Կարինե Մարգարյանի բողոքի այն հիմնավորումը, որ Հովհաննես Սահակյանին ձերբակալելիս առհասարակ բացակայել է հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը։

Հիմնվելով Կարինե Մարգարյանի ներկայացրած ծանրակշիռ փաստարկների վրա՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է համարել Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները և բեկանել «Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը քննելու մասին» որոշումը։

Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում՝ 05.06.2026 թ.-ին, լրագրողի տված հարցին Հովհաննես Սահակյանի կարճ պատասխանը լայն տարածում էր ստացել և մինչ օրս ուղղակիորեն կամ անուղղակիորեն քննարկվում կամ հիշատակվում է հասարակության կողմից։

Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է 08.06.2026 թ.-ին՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝ հրապարակված տեսանյութից 3 օր անց»,- հայտնել են փաստաբանական ընկերությունից։