Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից վերահսկողական միջոցառումներ են իրականացվել անհատ ձեռնարկատեր Արմեն Ավագյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Սյունիքի մարզ, ք․ Մեղրի, ապրանքանիշը՝ «Մեղրու զովացուցիչ ըմպելիք»): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Պարզվել է, որ այստեղ առկա են եղել սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ. մասնավորապես՝
- արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չ? ?ն ապահովել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցման կանխարգելումը, սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը, տարածքների մաքրումն ու ախտահանումը, ինչպես նաև հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պատշաճ պահպանումը,
- հատակների, դռների պատերի մի շարք հատվածներ եղել են անհարթ և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղները չեն կանխարգելել կեղտի և բորբոսի կուտակումը, մասնիկների թափվելու վտանգը և խոնավության խտացումը,
- սննդի կառույցը չի ունեց ել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, սահմանվել է վերջնաժամկետ:










