«Մենք ունենք կոնկրետ լուծումներ»․ Արամ Վարդևանյանը՝ քաղբանտարկյալների մասին (Տեսանյութ)


«Մենք ունենք կոնկրետ լուծումներ»․ Արամ Վարդևանյանը՝ քաղբանտարկյալների մասին (Տեսանյութ)
Օգոստոս 11 21:50 2026

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը շեշտում է՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ամենակարևոր խնդիրներից է։ Այս ուղղությամբ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ-ում անելիք ունի։

«Քաղբանտարկյալների հարցը հատկապես ընդգծվում է խափանման միջոց՝ կալանքի, տնային կալանքի և ապօրինի հետապնդումների կոնտեքստում։ Այսօր Հայաստանում այդ վիճակն ահագնացող է։ Լուծումներ կարող են լինել, բայց դրա համար առաջնայինը քաղաքական կամքն է։ Այն, որ այս իշխանությունները դրա վերաբերյալ ճիշտ հակառակ կամքն ունեն, ակնհայտ է։ Սակայն մենք ունենք կոնկրետ լուծումներ, որոնք ներկայացվելու են»,- ասել է Վարդևանյանը։

Նա շեշտել է՝ այսօր Հայաստանում մարդիկ գտնվում են տնային կալանքի պայմաններում՝ առանց իրավական հիմքերի։

«Մինչ օրս, առանց որևէ իրավական հիմքի, ՍամվելԿարապետյանը գտնվում է տնային կալանքի պայմաններում, և այսպիսի դեպքերը բազմաթիվ են։ Մենք կոնկրետ լուծումներ ենք ներկայացնելու, և այն համոզմունքը, որ մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, ոչ մեկի մոտ թող չնվազի»,- ասել է Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում