Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Ո՞վ է դժգոհ ջրի գրաֆիկից: Նայեն ու արձագանքեն նրանք, ում հասցեներում, ըստ ջրամատակարարման գրաֆիկի և պայմանագրի, պետք է ապահովվեր 24-ժամյա, 17-ժամյա կամ այլ տևողությամբ ջրամատակարարում, բայց դե ֆակտո ջուր ստանում եք ավելի քիչ։
Գրեք՝ հասցեն, նախատեսված ջրամատակարարման տևողությունը և փաստացի տևողությունը։
Դիտեք տեսանյութը և արձագանքեք։
Բյուրեղավանի, Արզնիի և Նուռնուսի բնակիչների թունավորման դեպքերի հետ կապված՝ «Վեոլիա Ջրից»՝ 0 արձագանք։ Վերջակետ։
Մի քանի օրից կներկայացնեմ Հայաստանի պատմության մեջ առաջին խմբային հայցին միանալու մեխանիզմը»։










