Պատմությունը վերածում ենք ապագայի․ ՀԱՊՀ ռեկտոր


Պատմությունը վերածում ենք ապագայի․ ՀԱՊՀ ռեկտոր
Օգոստոս 11 20:49 2026
Հայաստանի ազգային Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը հայտնել է համալսարանում կատարվող նոր փոփոխությունների մասին։ Iravaban.net-ը տեղեկանում է ռեկտորի՝ սոցիալական ցանցի էջում կատարված հրապարակումից։
 
«Պատմությունը վերածում ենք ապագայի։ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում սկսում ենք կարևոր ու սպասված ծրագիր՝ պատմական ուսանողական ճաշարանը վերակառուցելով ժամանակակից սննդի սրահի (Food Court)։
Սա պարզապես շենքի վերանորոգում չէ։
Սա միջավայրի փոփոխություն է, որտեղ ուսանողը, աշակերտը և համալսարանի յուրաքանչյուր աշխատակից կկարողանա ունենալ առողջ, որակյալ և հասանելի սննդի հնարավորություն։
Ծրագիրն իրականացնում ենք «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ՓԲԸ-ի համագործակցությամբ։
Իսկ արդեն 2027 թվականին Պոլիտեխնիկի թիվ 13-րդ մասնաշենքի առաջին հարկում` համալսարանական միջավայրում կունենանք նոր, ժամանակակից և ուսանողակենտրոն սննդի սրահ։
Հին պատերի մեջ՝ նոր մշակույթ։
Պոլիտեխնիկի պատմության մեջ՝ նոր էջ»,- գրել է Վարդանյանը, գրառմանը կից հրապաակելով նաև լուսանկարներ։