«Պարոն Գաբրիելյանի խոսքը հավասարակշռված էր և տեսանելի էր, որ լավ գաղափարների շուրջ պատրաս է աշախատել ընդդիմության հետ»,- իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։նա նկատեց, որ խոսքը պաշտպանության ոլորտի մասին է և տեսնում է, որ դրական հնարավորություների կարող է բերել։
Նա ասաց, որ նույնը չի կարող ասել Արուսյակ Ջուլհակյանի մասին։«Տիկին Ջուլհակյանը լավ պատրաստված իրավաբանական բեք-ռաունդով քաղաքական առումով պաշտպանում էր այն գիծը, որը կա երկրում, բայց որն իրավական առումով մեզ տանելու է մի փակ սենյակ»,-ասաց նարեկ Կարապետյանը և բացատրեց, որ Հայաստանում եղած բոլոր իշխանություններին միավորել է մի բան, որ մտածել են, որ իրենք հավերժ են։ Մտածում են, որ այս օրենքնեչը որ գրում են՝ իրենք են դատելու, ոչ թե իրենց են դատելու դրանով»,-ասաց Կարապետյանը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց, որ նախորդ իշխանությունների ներկայացուցիչների հետ խոսելիս բոլորն ափսոսում են, որ չեն ստեղծել մրցակցային իրավական և դատական համակարգ։
«Իշխանությունը փոփոխելի է իսկ դուք կանգնելով մեր առջև շատ վստահ ասում եք՝ հլը հարց է քանի քաղբանտարկյալ կա; Մարդ էլ կար ասում եր Սերժ Սարգսյանի, Երկորդ նախագահի ժամանակ ինչքան քաղբանտարկյալ կար; Քաղբանտարկյալներո՞վ ենք համամատում։ Լսեցի տասնյակ խոսքեր (ՔՊ-ի շաչքերից), որ ասում էիք վատ է; Վատ են արել, նույնը մի արեք; Որ լսում էի ձեզ՝ համարյա մեզ համոզել էիք, շուռ եկա տեսա կեսը բերդից են եկել այստեղ»,-նկատեց Կարապետյանը։
Նա նշեց, որ համայքններից մեկու մարդուն դատում են կաշառքի համար, որ խոստացել է «Ուժեղ Հայաստանի» հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է, Ալավերդիում էլ մարդուն դատում են, որ հեռախոսով ասել է երկու հոգու գրանցեք աշխատանքի՝ որպես քարոզիչ և տվել են հարկ, բազմաթիվ քարոզիչներ էլ դատվում են աշխատավարձրի փոխանցման մասին հեռախոսով խոսելու համար։
Նարեկ կարապետյանը նշեց, որ Ռուբինյանն էլ հիշատակել է քեբաբի պատմությունը, իսկ իրականում աները և փեսան հեռախոսով խոսել են, աները հումոր է արել և նրան բռնել են։
«Էդ մարդու աներն է, քեբաբ չէր տա ընտրության համար։ Դուք կարաք կտրեք-կպցնեք, բայց մեր ժողվորդին չեք կարող համոզել, որ իրականու դուք այսքան պետք է լինեիք այս դահլիճում, այստեղ պետք էր լինել ԲՀԿ-ն։
Նա ասաց, որ իշխանության ցիկլն ավարտվելու է և բոլորին դատելու են։










