Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել


Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել
Օգոստոս 11 16:13 2026

Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել, ArmeniaSputnik-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։

 

Ձեռնարկվում են օպերատիվ–հետախուզական միջոցառումներ փախուստի դիմած տղամարդու հայտնաբերելու ուղղությամբ։

 

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։ Ըստ լրատվամիջոցների` ընտանեկան բռնության գործով դատական նիստի ժամանակ, երբ դատավորը հայտարարել է, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը, տղամարդը նիստի ավարտից հետո դուրս է եկել դատարանի դահլիճից և դիմել փախուստի։