Տնտեսության հետ չես կարող էմոցիաներով առաջնորդվել, գոյություն ունեն փաստեր, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։
«Եվրասիական միության հետ շուրջ 8 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք. փաստ եմ արձանագրում։ Այդ ապրանքների առանձնահատկությունը շուկայի առումով կայանում է նրանում, որ դրանք սպառվում են ոչ միայն մեր հայրենակիցների կողմից, այլև ռուսների, ղազախների, բելառուսների, ի տարբերություն եվրոպական և ամերիկյան շուկաների, որտեղ հիմնական սպառումը մեր հայրենակիցների կողմից է։
Հետևաբար, մենք չենք կարող միանգամից դիվերսիֆիկացնել։ Բացի այդ, խնդիրը ոչ թե Եվրասիական միության հետ է, այլ՝ կոնկրետ Ռուսաստանի, քանի որ Հայաստանը չունի ընդհանուր պետական սահմաններ, ստացվում է, որ անուղղակի կերպով մենք խնդիր ենք ունենում նաև Եվրասիական միության հետ»։










