ԹՐԻՓՓ-ի իրագործումը գործնական փուլում է, գիտեք, որ ԱՄՆ-ում ստեղծվել է համապատասխան ֆինանսական հիմնադրամ, որը ֆինանսավորելու է ծրագիրը, և արդեն ֆինանսական միջոցներ են կուտակվում, լրագրողներին ասաց Սարգիս Խանդանյանը։
«Նաև ընթացքի մեջ է իրագործելիության ուսումնասիրությունը, և մեծ հույս ունեմ, որ հնարավորինս արագ կանցնենք երկաթուղու բուն շինարարությանը։
Հետաքրքրություն կա նաև հնարավորինս արագ էլեկտրագծերի անցկացման տեսանկյունից, որովհետև ԹՐԻՓՓ-ը միայն երկաթուղի չէր, այլև այլ ենթակառուցվածնքների ծրագիր էր»,-նշեց նա։










