Խաղահրապարակում հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում


Խաղահրապարակում հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում
Օգոստոս 11 12:43 2026

Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակում երեկ հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։

 

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեխան CPAP- սարքի միջոցով է շնչում։ Առողջական վիճակը բավարար է։ 

 

Ավելի վաղ ՆԳՆ-ից մանրամասնել էին․

 

«Օգոստոսի 10-ին՝ ժամը 20։43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։

 

Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկաններին ու շտապօգնության ծառայությանը։

 

Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։

 

Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։

 

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։