2027 թվականի հունվարի 1-ից արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունը


2027 թվականի հունվարի 1-ից արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունը
Օգոստոս 11 11:59 2026

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հիշեցնում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով սահմանվում են մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ։

 

 

 

 

 

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կազմակերպություններում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա առևտրի ընթացքում արգելվում է՝

 

–       պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու առկայությունը,

 

–       պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման հետևյալ արտադրատեսակների վաճառքն ու առկայությունը՝

 

տարաներ,

 

ափսեներ,

 

բաժակներ,

 

բաժակի կափարիչներ,

 

գդալներ,

 

պատառաքաղներ,

 

դանակներ,

 

ըմպելու և խառնելու ձողիկներ։

 

Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։

 

Օրենքով բացառություն է սահմանվել՝

 

–       կշռափաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային պարկերի,

 

–       երկրորդային հումքից պատրաստված աղբի պարկերի,

 

–       ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված կափարիչով պլաստիկ տարաների համար։

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն՝ նախատեսվում է վարչական պատասխանատվություն։

 

Հորդորում ենք նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Ձեր գործունեությունը 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։

 

Անհրաժեշտ տեղեկատվությունն առավել մանրամասն կարող եք ստանալ՝ այցելելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պաշտոնական կայքէջ կամ զանգահարելով 85 20 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ։