Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Աբրահամյան


Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Աբրահամյան
Օգոստոս 11 09:51 2026

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունը նոր խորհրդարանի մեկնարկից ի վեր անընդհատ փորձում է ընդդիմադիր պատգամավորներից ՀՀ տարածքի ծավալի մասին խոսք պոկել:

 

Հանձնած տարածքների, կրած պարտության, հազարավոր զոհերի պատասխանատուներն իրենց արածի ու չարածի համար պատասխան տալու փոխարեն անցել են հարձակման՝ սեփական օրակարգով և ագրեսիվությամբ:

 

 

Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը, դաշտ բերել իր համար նպաստավոր օրակարգեր և փորձել դրանք փաթաթել հասարակությանը՝ որպես առաջնահերթ և անհետաձգելի քննարկման հարց»։