ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցի շուրջ քննարկումների ժամանակ ԱԺ դահլիճում նստած է 18 ՔՊ-ական պատգամավոր։ Արձանագրումն արեց ԱԺ ամբիոնին մոտեցած ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դավթյանը։
Նրա ելույթն Ադրբեջանի ռազմական պոտենցիալի մասին է, ասաց՝ անլուրջ է համարում այն խոսակցությունները, թե խաղաղություն է հաստատված ու ռազմական սպառնալիքի մասին խոսելու անհրաժեշտություն չկա։
«Այդ խոսույթը ես կտրականապես անընդունելի եմ համարում»,-ասաց նա։
Իր խոսքում նա անդրադարձավ, թե ինչ ծավալներով է զինվում Ադրբեջանը, ինչ ուղղությամբ է զարգացնում բանակը, ի՞նչ է ձեռք բերում։ Ընդդիմադիր պատգամավորն ասաց, 2026-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է 5 մլրդ դոլար, ինչը կազմում է ընդհանուր այդ երկրի պետական բյուջեի 21 տոկոսը։
«Ավելին, այդ գումարից 4.5 մլրդ մանաթը նախատեսված է կապիտալ ծախսերի համար, այսինքն հատոււկ պաշտպանական ծրագրերի համար և արդեն նախատեսված պայմանագրերի ֆինանսավորման համար։ Հայաստանի պաշտպանական ծախսը կազմում է 567 մլրդ դրամ, որը դոլարային արտահայտությամբ մոտ կազմում է 1.48 մլրդ դոլար է։ Միայն 2026թ. բյուջետային հատկացումների մակարդակով Ադրբեջանում ծախսվում է մոտ 3.4 անգամ ավելի շատ, քան Հայաստանում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։










