ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն անդրադարձավ օգոստոսի 2-ից Ազգային ժողովի կառուցվածքին վերաբերող հարցին։ Մասնավորապես ընտրություններին մասնակցած ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն առնչվող ձայների խնդրին։
«Խոսքը գնում է 135 ձայնի մասին, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է։ Այսինքն, ստացել է ընդհանուր առմամբ 58 000 և գումարած 135, ուղղակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2 ընտրական տեղամասի արդյունքները անվավեր ճանաչելով՝ հանեց այդ 135-ը, և ինչպես շատ ճիշտ պատգամավորը՝ վերածեց այն անճշտության։ Արդյունքում ստացվում է՝ ժողովուրդը իր իշխանությունը իրացնելով տվել է այդ քվեն, բայց այդ քվեն վերցվել է»,- իր խոսքում նշեց Վարդևանյանը։
Նա հիշեցրեց, որ ԲՀԿ խմբակցություն չլինելու դեպքում շահում էր միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որն ունենում է մանդատների կշիռ, որը բավարար է լինում ԱԺ-ում 3/5-րդն ունենալու։
«Բայց հիմա դուք կմտածեք լավ այս պատմությունը ի՞նչ է, ինչպե՞ս է առնչվում Պաշտպանության անվտանգության մշտական հանձնաժողովի հետ։Այս 2 ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչելու հանգամանքը ունեցել է հիմք։ Այն վերաբերում էր զինծառայողների կողմից քվեարկությանը, զինծառայողների կողմից քվեարկություն, որը կազմակերպվել էր 20։00-ին հաջորդող ժամանակահատվածում։ Մի դեպքում այն տևել է շուրջ 4 ժ, մեկ այլ դեպքում՝ շուրջ 2 ժ։ Արդյոք այստեղ խախտում կա՞, թե ոչ, եկեք հիմա, դ դնենք մի կողմ։Կարծում եմ, դրա վերաբերյալ առնվազն հրապարակավ բազմաթիվ անգամներ անդրադարձ կատարել ենք։ Բայց ո՞վ է «մեղավորը», երբ զինծառայողներն իրենց ընտրելու իրավունքն իրացնում են այդ ժամին։ Պետությունը։ Արդյոք մենք չենք կարող գալ այն օբյեկտիվ հետևության, որ պետությունը փաստացի ունենում է միշտ իր «գրպանում» մի միջոց՝ ընտրական տեղամասի արդյունքների անվավեր ճանաչման ցանկացած պահի։ Հիմա ո՞նց պետք է լուծվի զինծառայողների ընտրելու իրավունքը, ի դեպ, այնպես լուծվի, որ իրենց ընտրելու իրավունքի ամենակարևոր բաղադրիչը՝ ազատ կամքը, երաշխավորվի»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Ըստ Վարդևանյանի՝ սա խնդիր է, որին պետք է լուծում տրվի։․










