Բյուջեի դեֆիցիտը կատաստրոֆիկ մասշտաբի է, 1,4 մլրդ-ի ճեղքվածք կա, ծախսերը պետք է վերահսկենք. Կարապետյան


Բյուջեի դեֆիցիտը կատաստրոֆիկ մասշտաբի է, 1,4 մլրդ-ի ճեղքվածք կա, ծախսերը պետք է վերահսկենք. Կարապետյան
Օգոստոս 10 18:58 2026

Բյուջեի դեֆիցիտը կատաստրոֆիկ մասշտաբի է, 1,4 մլրդ-ի ճեղքվածք կա, պետք է կարողանանք վերահսկել այդ ծախսերը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը:

 

 

«Մեր պետական բյուջեի դեֆիցիտը կատաստրոֆիկ մասշտաբների է հասել, այս տարի 1,4 միլիարդ դոլար է: Ամսեկան 120 միլիոն դոլարից ավելի վարկ ենք վերցնում, որ պետությունը ֆինանսավորի իր ծախսերը, այդ պատճառով պետք է վերահսկել բյուջեն, որ այսպիսի մեծ ճեղքվածք չլինի: Եվրոպայի հետ մեր հարաբերությունները պետք է երկրորդի մեր տնտեսական գործակցության լայնացմանը: Մենք տեսնում ենք, որ Եվրոպայից երկու կարևոր բան պետք է ստանանք, առաջինը՝ տնտեսական առևտրաշրջանառության աճ, և երկրորդը՝ ինստիտուտներ, օրինակ՝ դատական համակարգ, քաղաքացիական հասարակության:

 

Տարածքային կառավարման մեջ մի կարևոր խնդիր կա, գրեթե բոլոր շրջաններում և կառավարման գոտիներում տեղի են ունենում աֆիլացված գնումներ, այսինքն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները անում են գնումներ այն անձերից կամ այն ընկերություններից, որոնք աֆիլացված են: Մենք ուզում ենք մեր հասարակությանը դա ցույց տանք, որ մարդիկ, երբ խոսում են կոռուպցիայի քիչ լինելու մասին, տեսնեն, թե ինչ է կատարվում մեր երկրում»,- նշել է Կարապետյանը:

 

Անդրադառնալով կառուցողական դաշտ մտնելուն ու ՔՊ-ի հետ համերաշխության պայմաններում աշխատելուն՝ Կարապետյանը շեշտեց, որ նախորդ խորհրդարանը հայ հասարակության մեջ ամենաբացասական ընկալվող խորհրդարանն է եղել, և երբ գյուղերում հարցնում են, թե ինչն է պատճառը, ասում են՝ որ խորհրդարանում գտնվողները իրենց կյանքից չեն խոսում, փոխարենը խոսում են իրարից:

 

«Մենք բերում ենք ու մարդկանց կյանքին ազդող թեմաներից ենք խոսում, թող մեր ժողովուրդը գնահատի, թե ով է աշխատանք կատարում ժողովրդի կյանքը բարելավելու համար»,- ասել է նա: