ԱԺ-ում բաշխվեցին մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները


ԱԺ-ում բաշխվեցին մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները
Օգոստոս 10 15:08 2026

9-րդ գումարման Ազգային ժողովում կգործի 12 մշտական հանձնաժողով։

 

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ընտրեց Ֆինանսավարկային և բյուջետային, Տարածքային կառավարման և ինքնակառավարման, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները՝ նախագահների թեկնածուների առաջադրման համար։

 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, Կրթության հանձնաժողովը, Առողջապահության հարցերով հանձնաժողովը, Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը, Աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովը։

 

«Հայաստան» դաշինքը՝ Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը։