Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում է ընդամենը մի շիշ վիսկին և ՎոցԱփի մեկ հաղորդագրությունը. Ղազարյանը՝ ՔՊ-ականներին


Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում է ընդամենը մի շիշ վիսկին և ՎոցԱփի մեկ հաղորդագրությունը. Ղազարյանը՝ ՔՊ-ականներին
Օգոստոս 10 13:50 2026

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ նախագահի պաշտոնում  թեկանծու առաջադրել է միայն հարգելով Աժ կանոնակարգ օրենքի և ՍԴ որոշման մեկնաբանությունները»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատագամավոր Էդգար Ղազարյնաը՝ ելույթ ունենալով Արամ Վարդևանյանի՝ Աժ նախագահի տեղակալի ընտրության հարցի քննարկմա ժամանակ։

Նա նկատեց, որ նման առաջադրումը ըստ կարգավորումների, ոչ միայն խմբակցությունների իրավունքն է,  այլ պարտականությունը։

«Միակ պաշտոնը, որտեղ որևէ փոփոխություն, նշանակում ինձ կարող է հետաքրքրել, դա ՀՀ վարչապետի պաշտոնն է»,-ասաց ղազարյանը՝ շարունակելով. «Մեր ցակնացած գործողություն, քայլ միտված է այն ազնիվ նպատակի իրականացմանը, որ Սամվել Կարապետյանը զբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը»։

 Հայտարարելով, որ ԱԺ ղեկավար պաշտոնները պատգամավորներին հանրային ծառայություն մատուցող պաշտոններ են և նախագահը և տեղակալը որևէ պատգամավորից չեն տարբերվում, նրանք ընդամենը ստանում են ավելի բարձր աշխատավարձ, մեծ աշխատասենյակենր, ծառայողական ավտոմեքենաներ, ինչից նշանակվելուց մեկ վայրկյան հետո սկսեցին օգտվել, իսկ Արամա Վարդևանյանը նշել է, որ իր սեփական մեքենայով  կամ հանրային տրանսպորտով է գալու աշխատանքի։

Անդրադառնալով Ռուբինյանի կողմից իրեն հարց տալու իրավունքից զրկելու դեպքուն՝ Ղազարյանն ասաց. «Այս մեկ շաբաթը ինձ, որպես օգտատեր, ցույց տվեցին, որ այդ ծառայությունները մատուցվում են շատ վատ որակով, որովհետև Աժ նախագահի, նիստոը նախագահող փոխնախագահի իրավունքն է հանդես գալ արտահերթ ելույթներով և հարցերով, բայց խնդիրն այն է, թե ինչ չափով և որակով ես օգտվում այդ իրավունքից»։

Նա նկատեց, որ ԱԺ ղեկավարությունը կարող  է ընդդիմադիր պատգամավորի ելույթի ժամանակ անջատել խոսափողը,  դահլիճի էլեկտրաէեներգիան (քանի որ այդ հնարավորություն ունի), բայց դրանից ընդդիմադիր պատգամավորի խոսքի վրա ազդել չեն կարող, այլ միայն փոխվելու է ԱԺ-ի հեղինակությունը։

«Այն, որ ԱԺ-ն հանրային ծառայությունները մատուցող կառույցներից ունեցել է ամենացածր վարկանիշը, դրա պատճառը ԱԺ նախագահության մատուցած հանրային ծառայության ցածր որակի պատճառն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնելով որ մինչև պատգամավոր ընտրվելը ՔՊ-ական պատգամավորները խուսափել են իրեն ընդունել՝ վախենալով նրա խոսքից՝ ընդդիմադիր պատգամավորը նկատեց. «Բայց որ, իմ լռությունից էլ կարող են վախենալ, ինձ համար նորություն էր»։

Նա հայտարարե, որ  Արամ Վարդևանյանին առաջադրել են ԱԺ փոխնախագահ, որպեսզի այդ իրավիճակը շտկվի՝ նկատելով, որ Արամ Վարդևանյանի՝ մեկ նիստի վարելու հնարավորություն տալուց հետո ակնհայտ կդառնա որակական փոփոխությունը։

 «Որովհետև Արամ Վարդևանյանը մոտ ապագայում ստիպված է լինելու պաշտապանելու ձեր իրավունքները»,- հիշեցնելով, որ այսօր Հովիկ Աղազարյանի իրավունքների պաշտպանն է Գառնիկի Իսագուլյանի փաստաբան Աննա Ծառուկյանը, և նկատելով դահլիճում նստած ՔՊ-ականների քմծիծաղը՝ շարունակեց՝ « Այնպես որ՝ ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում է ընդամենը մի շիշ վիսկին և ՎոցԱփի մեկ հաղորդագրություն։ Իսկ նրամ իրավիճակում պարոն Վարդևանյանի ծառայությունները նաև որպես պրոֆեսիոնալ իրավաբանի, շատ են պետո գալու ձեզ»։