Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան


Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
Օգոստոս 10 13:42 2026

«Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում։ Մի դեպքում Ալիևի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության հարցն է, մյուս դեպքում՝ ԵԱՏՄ–ԵՄ հանրաքվեների պարտադրանքները»,-խորհրդարանի ամբիոնից իր ելույթի աժամանկ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Նա երևույթը խայտառակություն  անվանեց, որ հայ ժողովուրդն իր ապագայի մասին քննարկումները պետք է կատարի արտաքին գործոնների պարտադրանքի ֆոնի ներքո՝ անկախ նրանցի, թե որտեղից են դրան։

Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու դեմ մեկնարկած արշավին՝ Գրիգորյանը նկատեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ իրականացվող գործընթացը հակասահմանադրական է։ 

Նրա խոսքով՝ ցանկացած անձ, անկախ իր կարգավիճակից, կարող է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում, եթե հանցանք է կատարելև հարց հնչեցրեց, թե ի՞նչ է արել Կաթողիկոսը։

«Վեհափառը, ով ունի լիազորություն օծելու արքեպիսկոպոսի, ունի նաև լիազորություն կարգալույծ անելու տվյալ անձին։ Հաշվի առնելով, որ Սահմանադրությունը տարանջատման սկզբունք է դնում եկեղեցու և պետության միջև, հետևաբար՝ պարզապես հակասահմանադրական է, որ այդ խայտառակ ամոթալի տեսարանին մենք ականատես եղանք»,- հայտարարեց  ընդդիմադիր պատգամավորը։

Իր խոսքի ավարտին նա հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունն իր ամբողջ կազմով կող է քվեարկելու ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածությունը՝ Գրիգորյանը նկատեց, որ այն չի կարող անել խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ քանի որ անազատության մեջ է։