Սա իրավունքների տոտալ, անընդունելի խախտում է. Գայանե Աբրահամյանը՝ ՔԿ հաղորդագրության մասին


Սա իրավունքների տոտալ, անընդունելի խախտում է. Գայանե Աբրահամյանը՝ ՔԿ հաղորդագրության մասին
Օգոստոս 8 18:57 2026

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Գայանե Աբրահամյանը, անդրադառնալով Արգամ Աբրահամյանի ձերբակալության վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ նրա ընտանիքի մասին հրապարակած մանրամասներին, գրում է.

«Քննչական կոմիտեն այլ իրավիճակում որեւէ մանրամասն շատ հանգիստ որակում է նախաքննական գաղտնիք ու տվյալները փակում, հիմա էս մանրամասների հրապարակումն ու անձնական կյանքի մանրամասները հրապարակելու իմաստը ո՞րն է, հասկանո՞ւմ եք, որ էս սահմանները հատելը միայն իրավական խնդիր չէ։

Պարզ էր չէ՞, որ բոլորին էլ հասկանալի էր դառնալու, անգամ եթե միայն ինիցիալներն եք նշել։

Սա իրավունքների տոտալ, անընդունելի խախտում է, որքան էլ բոլորս գիտենք, որ այս ընտանիքները տասնյակ տարիներ անպատժելի են եղել, բայց իրավունքի պաշտպանությունը, անմեղության կանխավարկածի, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի պաշտպանությունը ընտրովի չեն, բոլորի համար են` անխտիր։

Էլ չեմ խոսում, որ այդ մանրամասները որեւէ կարեւորություն չունեն, հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը դրանց բացակայությունից որեւէ կերպ չէր տուժելու, թե՞ արվում է, որ ցավեցնեք հորը, բայց հերթական անգամ կնոջ իրավունքները ոտնահարելով եւ վնասելով»։