«Հրապարակը» գրում է. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վրեժն ու ատելությունն այնքան մեծ է, որ անգամ նրա համախոհների նկատմամբ է որս սկսվել։
Մեզ ասացին, որ Ծառուկյանի կալանավորումից հետո իրավապահներն արդեն հետաքրքրվում են նրան աջակցություն հայտնող, ակցիաների մասնակցող շարքային քաղաքացիներով։ Այցելում են նրանց կամ կանչում բաժիններ, փորձում վախները բռնել, հետ պահել աջակցության ակցիաներին մասնակցելուց։
Մեզ այս մասին պատմող քաղաքացին եւս վախեցավ անունն ասել, պատմեց, որ իրեն էլ են իրավապահները կանչել, հետաքրքրվել՝ ինչու, ինչ նկատառումներով է մասնակցում բողոքի ակցիաներին։










