«Այսօրվա քաղաքական իշխանությունների կիսալուսնյակրաց արշավանքը Հայաստանյաց Առաքելական եկեղեցու և Վեհափառի դեմ պայմանավորված է մեր եկեղեցու ազգապահպան գործունեությամբ»,- Էջմիածնի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ այդ ամեն ինչը սկսվեց այն Շամանակ, երբ Վեհափառ Հայապետը և Եկեղեցին մասնակցեցին Շվեյցարիայում խաղաղության պահպանման նվիրված միջոցառմանը, որը նվիրված էր արցախահայերի վերադարձի իրավունքին, որին հաջորդեց Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունը, թե Հայ Առաքելական եկեղեցեին «ռևանշիստական» կազմակերպություն է։
«Այդ հայտարարությունը փաստորեն հրաման հադիսացավ երևանյան իշխանություններին արշավանք սկսել եկեղեցու դեմ՝ շինծու մեղադրնաքներով, խայտառակ ստերով լի։ Բայց ես վստահ եմ, որ Եկեղեցին ինչպես դիմացել է հրոսակների փոթորիկների արշավանքներն, այնպես էլ կդիմանա և հաղթանականծ դուրս կգա, այս փորձություններից»-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ հայտարարելով, որ ժողովրդի ուժի առաջ բոլորն ընկրկում են։










