«1990 թվականի մարտի 8-ին ծնված Ռուբեն Ռուբինյանը աշխարհի ամենաերիտասարդ ԱԺ նախագահն է»․ Միջխորհրդարանական միություն


«1990 թվականի մարտի 8-ին ծնված Ռուբեն Ռուբինյանը աշխարհի ամենաերիտասարդ ԱԺ նախագահն է»․ Միջխորհրդարանական միություն
Օգոստոս 7 18:52 2026

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հաղորդագրություն են տարածել՝ նշելով․

«Միջխորհրդարանական միության պաշտոնական էջը հրապարակում է արել, որով հայտնել է, որ Ռուբեն Ռուբինյանն ընտրվելուց հետո դարձել է աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը։

Նշենք, որ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվել է օգոստոսի 2-ին մեկնարկած իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանում։

Ռուբեն Ռուբինյանը ծնվել է 1990 թվականի մարտի 8-ին»: