Փաստաբան Արա Զոհրաբյանը դատարանի բակում հայտնեց, որ սկզբնական փուլում քննարկվում էր դատավորի բացարկի կամ ինքնաբացարկի հարցը։
«Դատավորը՝ Հակոբ Մանուկյանը, ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց։
Այլ մանրամասներ չեմ ներկայացնի. կասեմ այն, ինչ հայտնի է։ Ըստ էության, դատավորը նաև հանդիսացել է փաստաբան, իմ անձնական կարծիքով, դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց։
Դատավորի քայլը ողջունում եմ այն տեսանկյունից, որ, ըստ էության, նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»,-ասաց Զոհրաբյանը։










