ՔՊ-ի կառավարման 8 տարվա ընթացքում Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է 8 անգամ. Գառնիկ Դավթյան


ՔՊ-ի կառավարման 8 տարվա ընթացքում Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է 8 անգամ. Գառնիկ Դավթյան
Օգոստոս 7 13:11 2026

«2023 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 3.1 մլրդ դոլար, 2024 թվականին՝ 3.7 մլրդ դոլար, 2025-ին 4.9 մլրդ դոլար և այս տարվա բյուջեն կազմել է 5.1 մլրդ դոլար»,- ԱԺ նիստում, որտեղ քննարկվում է պատգամավոր Արամ Վարդևանյանին  խորհրդարանի փոխխոսնակ ընտրելու հարցը, իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։

Պատգամավորը նկատեց, որ այդ տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական բյուջեն կրկնապատկվել է։

Բերելով ՀՀ ռազմական բյուջեի թվերը՝ Դավթյանն ասաց, որ այն 2025 թվականին եղել է 1.74 մլրդ դոլար, որը նախորդ տարվա համեմատ ավել է մոտ 20%, իսկ 2026 թվականի ռազմական բյուջեն նվազել է 15%-ով։

Ընդդիմադիր պատգամավորը մեջբերեց ռազմական բյուջեն նվազեցնելու հարցի շուրջ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մեկնաբանությունը, որում նա ասել էր, որ օգոստոսի 8-ի խաղաղության պայմանագրի նախաստորագրումը պետք է ունենա իր հետևանքները;

«Ինչու Ադրբեջանը նույն խաղաղության ճանապարհին հաշվի չի առել Հայաստանի բարի կամքը և չի նվազեցրել իր ռազմական բյուջեն»,- ասաց Դավթյանը։

 Նա անդրադարձավ նաև հայաստանի և Ադրբեջանի ներքին զորավարժությունների թվերը, որտեղ  Ադրբեջանը գերազանցում է, իսկ եթե դրան գումարվի նաև Թուրքիայի հետ անցկացրած զորավարժություններն ապա պատկերն ավելի վատ է լինելու։

«ՔՊ-ի կառավարման 8 տարվա ընթացքում Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է 8 անգամ»,-հայտարարեց Գառնիկ Դավթյանը։

 Նա ՔՊ պատգամավորներին հորդորեց ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնել ազգային բարերա Սամվել Կարապետյանին 44-օրյա պատերազմի ժամանակ բանակին հումանիտար օգնություն տրամադրելու համար։

 Ընդդիմադիր պատգամավորը նաև անդրադարձավ այսօր Էջմիածնում հայոց կաթողիկոսի և բարձրագույն դատական խորհրդի անդամների դեմ սկսվող դատավարությանը՝ հայտարարելով. «Սիրելի հայրենակիցներ, այսօր ՔՊ-ն դատում է ձեր միտքը , խիղճը, հույսը և ձեր հոգին, դատում է ձեր հորը, ձեր որդուն և Սուրբ հոգուն և ամենակարևորը՝ ձեր ինքնությունը...Այն ժամանակ, երբ հռոմեացիները խաչում էին Հիսուս Քրիստոսին, դուք հիմա խաչում եք Հիսուս Քրիստոսի ժառանգած հավատը,  և այն Խաչը որը համարվում փրկության գործիք»։