Ռուսաստանում ապրելու մեջ վատ բան չկա, ուղղակի ես չեմ ապրել. Նարեկ Կարապետյան


Ռուսաստանում ապրելու մեջ վատ բան չկա, ուղղակի ես չեմ ապրել. Նարեկ Կարապետյան
Օգոստոս 7 12:45 2026

ՌԴ քաղաքացիություն չունեմ, չեմ ունեցել։ Այս մասին ևս մեկ անգամ հայտարարել է «Ուժեղ հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Մհեր Բաղդասարյանի Tete A Tete հաղորդմանը տված հարցազրույցում։

 

«Այլ քաղաքացիություն ունենալու հնարավորություն, պարզ է, ունեի, նաև ԵՄ-ի, բայց քանի որ աշխատում, ապրում եմ Հայաստանում, իմ ապագան միշտ տեսնում էի Հայաստանում, իմ կարծիքով փոքրիկ շեղում կլիներ, եթե ես ուրիշ երկրի քաղաքացիություն ունենայի»,-ասել է Կարապետյանը։

 

Նրա խոսքով, ինքը միշտ մտածել է՝ եթե ունենա այլ երկրի քաղաքացիություն, կունենա պլան Բ։

 

«Ես չեմ ուզեցել ունենալ պլան Բ Հայաստանից, կարող է թվալ՝ քաղաքական գործիչ է, հուզիչ բաներ է ասում, բայց իրապես չեմ ուզել ունենալ։ Հավատացել եմ ու հավատում եմ Հայաստանի հաջողությանը»,-ասաց Կարապետյանը։

 

Անդրադառնալով այն փաստաթղթին, որը ԱԺ-ում թափահարեց Ալեն Սիմոնյանը՝ իբր վկայություն Ն. Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու, «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը ղեկավարը մանրամասնեց, ինքը գույք ունի Ռուսաստանում, գույքը ձեռք բերելիս հնարավոր է ռեեստրը նշի գույքի սեփականատիրոջ քաղաքացիության դիմաց այն երկիրը, որտեղ գտնվում է գույքը։

 

«Դրանից հետո մեր փաստաբանները դիմեցին դեսպանատուն, 2-3 օր հետո պատասխան եկավ, որ նման խնդիր չկա։ Բայց կարծում եմ, ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ նույն ռեեստրում կարող են ներկայացված լինել որպես ՌԴ քաղաքացի։ Ռուսաստանում չեմ ապրել։ Ուզում եմ ասել, որ Ռուսաստանում ապրելու մեջ վտա բան չկա, ուղղակի ես չեմ ապրել»,-ասել է Նարեկ Կարապետյանը։