«Ես վստահ եմ, որ ձեր քաղաքական իրավական գիտելիքները, անցած փորձը իրականում ծառայելու է Հայաստանի Հանրապետությանը, այն գործընթացին, որով պետք է ՔՊ-ին իշխանազրկել»,-«Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ փոխխոսնակ առաջադրված Արամ Վարդևանյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։
Անդրադառնալով միտմանը, որ արդեն մի քանի օր է ՔՊ-ական պատգամավորները ընդդիմադիր պատգամավորներին նույն հարցն են տալիս, թե որքան է ՀՀ տարածքը՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Դուք ինքներդ էլ չգիտեք, թե քանի քռակուսի կիլոմետր է ՀՀ տարածքը։ Ժամանակին 29000 էր ասվում, հիմա 28743, բա մնացածն ի՞նչ եղավ»։
Նա ՔՊ-ականներին հարցրեց, թե ներկայում ադրբեջանի օկուպացված տարածքներն այդ թվի մեջ մտնում են, թե ոչ։
Խաչատրյանը նաև հարց հնչեցրեց, թե տիգրանաշենը և Արծվաշենը մտնում է այդ տարածքի մեջ՝ հավելելով. «Ինչու եմ այս հարց տալիս, որովհետև վաղը կարող է սահմանազատման այլ որոշում ընդունեք, շատ եմ լսել ՔՊ-ական պատգամավորներից, որ Արծվաշենը վաղը մեզ համար նոր գլխացավանք է դառնալու։
Պարոն Արման Եղոյանին էի ուզում այս հարցը տալ։ Արծվաշենը, Տիգրանաշենը մեր հայրենի՞քն է, թե մեր հայրենիքը չէ, եթե սահմանազատման արդյունքում նրանք փոխանցվեն ադրբեջանցիներին այլևս մեր հայրենիքը չե՞ն լինելու»։
Անդրադառնալով օգոստոսի 7-ին Էջմիածնում կայանալիք Կաթողիկոսի և սրբազանների դեմ հարուցած դատական պրոցեսին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց.
«Վստահ եմ, որ վաղը Ադրբեջանում Փաշազադեն և մնացած մոլլաները քևֆ-ուրախություն են անելու, ձեր իշխանությանն էլ երկար կայքն են մաղթելու, որովհետև իշխանությունների հրահագով դատարան են կանչել Վեհափառին և սրբազաններին։ Եթե դատարաններն են որոշելու՝ կարող եք վաղը դատարանի վրա մի հատ էլ խաչ դնել, իսկ դատավորներին էլ կարգադրեք պատարագիչենր»։
նա շեշտեց, որ այն արժավ չե միայն Վեհափառի դեմ, այլ մեր հազարամյա եկեղեցու դեմ է։










