Մարդկանց հետ, ովքեր 58 հազար ձայն են կեղծել, «կառուցողական աշխատանք» ասելը շատ հարաբերական է. Նարեկ Կարապետյան


Մարդկանց հետ, ովքեր 58 հազար ձայն են կեղծել, «կառուցողական աշխատանք» ասելը շատ հարաբերական է. Նարեկ Կարապետյան
Օգոստոս 2 13:43 2026

«Մենք ԱԺ նախագահի թեկնածու չենք առաջադրելու, իմաստ չենք տեսնում դրանում»,-ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

 Պատասխանելով խորհրդարանական առաքելության մասին հարցին՝ Կարապետյանն ասաց. «Գրեթե բոլորը առաջին անգամ են այստեղ(բացի Արամ Վարդևանյանից) և  ասաց, «Մեզ համար խնդիր է դրված, որ էն փոփոխությունը որը մինչև հիմա չի ստացվել, նաև  ԱԺ-ում, որպես քաղաքական դաշտում Ֆակտոր, փորձենք դրան հասնել»։

Նա ասաց, որ պետք է աշխատեն ԱԺ վարկանիշը փոխելու ուղղությամբ, թե  ինչպես են այնպիսի ուժ ձևավորում, որը կարողանա Հայաստանի Հանրապետությունում որակական փոփոխություններ բերի։

Պատասխանելով հարցին թե կառուցողական են աշխատելու իշխանությունների հետ՝ Նարեկ Կարապետյանն ասաց. «Մարդկանց հետ, ովքեր 58 հազար ձայն են կեղծել, «կառուցողական աշխատանք» ասելը շատ հարաբերական է, բայց մենք ունենք մի քանի տրամաբանություն՝ այն հողի վրա երկրի շահն է , եթե երկրի շահի համար օգտակար բան բերեն՝ կմտածենք, կքննարկենք, բայց այն ուժը, որը 58 հազար մարդու տված ձայն է կեղծել, էն ուժը որը գիշերը ժամը 2-ին կանգնացրել է քվեաթերթիկների հաշվարկը, չեմ կարծում, որ իրենք կառուցողական աշխատանքին պատրաստտ են»։