Իրավաբանությունը ոչ միայն ու ոչ այնքան գիտելիքի մասին է, որքան արժեքների ու կեցվածքի, հիմա ու՞մ օրինակին պետք է հետևեն ուսանողները. Մելիքյանը՝ ԵՊՀ-ից Ղազինյանի հեռացման մասին


Իրավաբանությունը ոչ միայն ու ոչ այնքան գիտելիքի մասին է, որքան արժեքների ու կեցվածքի, հիմա ու՞մ օրինակին պետք է հետևեն ուսանողները. Մելիքյանը՝ ԵՊՀ-ից Ղազինյանի հեռացման մասին
Օգոստոս 1 22:23 2026

Առանց ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը վերածվում է օրենսգիտական տեխնիկումի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Մելիքյանը։«Ինչու՞։
Որովհետև իրավաբանությունը ոչ միայն ու ոչ այնքան գիտելիքի մասին է, որքան արժեքների ու կեցվածքի։ Իսկ արժեքներն ու կեցվածքը չեն սովորում կարդալով կամ լսելով, այլ սովորում են ընդօրինակելով։ Ընդ-օրինակելով։

Հիմա ու՞մ օրինակին պետք է հետևեն ուսանողները»,- գրել է Մելիքյանը։