Հայաստանը համեստ ու փոքր պետություն է, մենք նման ամբիցիոզ հայտարարություններ ու մտադրություններ չենք կարող ունենալ, լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը միջնորդ լինի ու նպաստի Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության նվազեցմանը։
«Խոշոր երկրների հարաբերությունների պարզաբանման մեջ մտնելու մասին մտածելն արդեն իսկ այդքան էլ լավ չէ, ճիշտ չէ»,- ասաց նա։
Վարչապետը չնշեց՝ երբ կմեկնի Իրան։
«Պայմանավորվածություն կա, կոնկրետություն է պետք»,- հավելեց նա։










