Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իրավապահներին հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի դեմ, որ «Միասնության թևեր»-ի նախընտրական ցուցակում էր։
Փաշինյանը հայտարարեց, որ պետք է ստուգվի Դրմեյանի ունեցվածքը։
««Տրոյական ձին» շենքից դուրս ենք հանել, հիմա իրավապահներին կոչ եմ անում, հաղորդում եմ տալիս՝ թող քննեն «տրոյական ձիու» գործունեությունը, պատասխան եմ պահանջում ինստիտուտներից»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Դրմեյանը կառավարության դիրքորոշումներին հակասող գրություններ է գրել ու սա պետք է իրավական գնահատականի արժանանա։
«Հետո գնացել ու հայտնվել է «եռագլխի պոչի» մեջ, սա պատահակա՞ն է»,- ընդգծեց նա։










