Վահե Ապիկյանը անհետացել է` գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում է դառնալ ճգնավոր


Վահե Ապիկյանը անհետացել է` գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում է դառնալ ճգնավոր
Հուլիս 30 10:11 2026

Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգիս եկեղեցում։

Ուրարակիր Թովմաս Առաքելյանը հայատնել է, որ երեկ առավոտյան Վահեն դուրս է եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու և չի վերցրել որևէ իր՝ բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է՝ գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր:

«Կարծում ենք, որ կայցելի որևէ եկեղեցի աղոթք կատարելու նպատակով և խնդրում ենք ձեզ տարածել Վահե Ապիկյանի կորած լինելու մասին տեղեկությունը, գտնելուն պես հոգ տանել նրա մասին և հայտնել սպասված լուրը ընտանիքի անդամներին։

Հայրիկ՝ Տիգրան Ապիկյան 093-99-56-28
Մայրիկ՝ Գայանե Իլինա 077-05-19-72
Եղբայր՝ Սարգիս Ապիկյան 033-30-56-16»,- գրել է Թովմաս Առաքելյանը։