«Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարանը) իր բողոքն է հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 2026 թվականի հուլիսի 22-ին ընդունված H.R. 9087 բանաձևի դեմ և վճռականորեն մերժում է իր դեմ ներկայացված մեղադրանքները: Այս նախաձեռնությունը, որը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ կոպիտ անտեսման հստակ օրինակ է, ներկայացնում է ԱՄՆ Կոնգրեսը որպես Ադրբեջանի վրա քաղաքական ճնշման գործիք օգտագործելու ևս մեկ փորձ՝ հայկական լոբբիի շահերից ելնելով»,- ասվում է Մեջլիսի հայտարարության մեջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված օրինագծի վերաբերյալ։
Նշվում է, որ օրինագծի հեղինակ՝ կոնգրեսական Բրեդ Շերմանը, որը նախկին կոնգրեսական Ռոբերտ Մենենդեսի հետևորդն է, հայտնի է նրանով, որ սերտորեն կապված է հայկական լոբբիստական խմբերի հետ և մշտապես փորձում է առաջ մղել նրանց քաղաքական օրակարգը: Ակնհայտ է, որ նման նախաձեռնությունները, որոնք առաջ են քաշվել ԱՄՆ Ադրբեջանը պահանջում է, որ ԱՄՆ իրավապահ մարմինները պատշաճ իրավական գնահատական տան դրան։
«Վերոնշյալ նախաձեռնությունը հայկական լոբբիի կողմից Ադրբեջանին վարկաբեկելուն ուղղված երկարատև արշավի մի մասն է։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն նմանատիպ անպարկեշտ առաքելություն է իրականացնում։ Միջազգային մակարդակով հայտնի է, որ նա քաղաքականապես մոտիվացված կարծիքներ է պատրաստում՝ հայկական շովինիստական շրջանակների հետ կապված անձանց, այդ թվում՝ հայազգի ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանի ֆինանսական աջակցությամբ»,-ասվում է հայտարարության մեջ՝ հավելելով, որ այդ բոլոր գործողությունները հայկական լոբբիի կողմից տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում իրականացվող լավ համակարգված արշավի մի մասն են։
Ադրբեջանցիները նշում են, թե այդ քայլերը ձեռնարկվում են այն ժամանակ, երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը կայուն առաջընթաց է գրանցում.
«Միջազգային ջանքերը, որոնք ուղղված են երկարատև և կայուն խաղաղության հաստատմանը, մասնավորապես՝ միջնորդական նախաձեռնությունը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական աջակցությունը, բացեցին իրական հնարավորություններ երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման համար»:
Մեջլիսը կոչ է արել ԱՄՆ կոնգրեսականներին հրաժարվել կազմակերպված հայկական լոբբիստական խմբերի ազդեցության տակ որոշումներ կայացնելու պրակտիկայից և չդառնալ գործիք այն ուժերի ձեռքում, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը խաթարելով և դիմակայությունը պահպանելով։
Հիշեցնենք, որ եվրոպական իրավապահ մարմիններն են նախկինում բացահայտել Ադրբեջանի կողմից եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու բազմաթիվ դեպքեր, որոնք նաև վերջիններիս պաշտոնանկությունների և պատասխանատվության ենթարկելու պատճառ են դարձել։










