Ուժեղ փnթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել


Ուժեղ փnթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել
Հուլիս 22 22:51 2026

Ուժեղ փոթորիկն ու քամու պոռթկումները պատուհասել են Ստամբուլին, ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել մեգապոլիսի օդանավակայաններում։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով թուրքական Hürriyet թերթին։

«Ուժեղ փոթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Ստամբուլի օդանավակայանում»,- ասվում է պարբերականի հրապարակման մեջ։

Հնարավոր տուժածների և օդանավակայանների աշխատանքի հնարավոր ուշացումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։