Ինչպես ասել է Սամվել Կարապետյանը՝ «դրանց շան տեղ մի դրեք». Էդգար Ղազարյան


Ինչպես ասել է Սամվել Կարապետյանը՝ «դրանց շան տեղ մի դրեք». Էդգար Ղազարյան
Հուլիս 22 16:18 2026

«Էս ամեն ինչը, որ հիմա կատարվում է՝ խեղճության դրսևորում է։ Պատկերացրեք հիմա Նարեկ  Կարապետյանի հանդեպ քրեկան վարույթը»,-ԿԸՀ-ի դիմաց ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքով պատգամավոր ընտրված Էդգար Ղազարյանը՝ նկատելով, որ նարեկ կարապետյանը, պարզ, մարդկային, անմիջական, կրթված, հասարակ համեստ անձնավորություն է։

նա տարակուսեց, որ Կարապետյանի հանդեպ հնարավոր է  քրեական հետապնդում է իրականացվել։

«Նարեկ Կարապետյանն ինչպես կարող է որևէ գործողություն անի, որը լինի  իրավախախտում։ Դեռ մանդատը վերցնելուց էլ ու դեռ ԱԺ նիստը չի սկսել՝ արդեն իրականացնում են ամենամեծ խմբակցության առաջատար գործչի, ցուցակի առաջին համարի նկատմամբ հանիրավի հետապնդումներ։ Էս ամեն ինչը պարտության նշաններ են։ Հաղթանակածը այսպե՞ս է գործում»,- ասաց Ղազարյանը՝ ենթադրելով, որ իշխանությունները վախենում հետագա պատասխանատվությունից։

Նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի «դրանց շան տեղ մի դրեք» խոսքերով արձագանքեց լրագրողի դիտարմանը, թե ՔՊ-ականները հայտարարում են, թե ԱԺ-ում ոչնչացնելու են «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։

Ղազարյանը պնդեց, որ եթե անգամ հիմա բավարարվի դատախազության հայցը և Նարեկ Կարապետյանը կալանավորվի, ապա սեպտեմբերի 2-ին նա անպայման պետք է ներկա գտնվի ԱԺ նիստին, այն Սահմանադրության պահանջ է։

Panorama-ի դիտարկմանը, որ նախորդ ԱԺ-ի փորձը հուշում է, որ խորհրդարանում ոչ միայն քաղաքական պայքար է գնում այլև ֆիզիկական և արդյոք «Ուժեղ Հայաստանի» թիմը պատրաստ է դրան՝ Էդգար Ղազարյանն ասաց․ «Ճիշտն ասած՝ ես պատրաստ չեմ դրան։ Ես մի քանի սիրած մարզաձև ունեմ. մեկը՝ լեռնային դահուկներն է, որի ֆիզիկական հնարավորությունները ԱԺ դահլիճում չկան, մյուսը՝ վոլեյբոլն է, որ կրկին հնարավոր չէ այնտեղ ցանց կապել խաղալ, այնտեղ լողավազան էլ չկա, ուրիշ մարզաձևերի հետ ես առնչություն չեմ ունեցել և հուսով եմ, որ չենք էլ ունենա, մենք այնտեղ գնում ենք քաղաքական պայքարի»։