Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ


Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ
Հուլիս 21 23:52 2026

Հուլիսի 21-ին՝ ժամը 20։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում:

ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է խոտածածկույթ։